«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ժպտացեք մեղմորեն

Ժպտացեք մեղմորեն
20.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 21
Ի՛մ որդիներ, օրվա յուրաքնչյուր վայրկյանը նկատեք իբրև արդյունք Իմ ծրագրի ու Իմ տնօրինության:
Հիշե՛ք, որ ձեր Վարդապետը Տերն է օրվա փոքր պատահարների: Անգամ ամենաաննշան իրադրության մեջ տեղի տվեք ձեր թևին դիպչող Իմ մեղմ հպումին:
Կա՛նգ առեք կամ քայլեք` համաձայն այդ հպումի, առաջնորդվեք սիրո այդ զգացումով:
Օրվա րոպեների Տերը Արարիչն է ձնծաղկի ու հզոր կաղնու: Եվ ավելի մեծ քնքշանք ունի ձնծաղկի, քան հսկա կաղնու նկատմամբ:
Իսկ երբ ձեր գործերը չեն ընթանա ձեր ուզածի պես, այն ժամանակ մեղմ ու սիրալիր ժպիտով ժպտացեք Ինձ ու ասեք, ինչպես որ կասեիք ձեր շատ սիրելի մարդուն.
«Թող քո ուզածի պես լինի»:
Վստահ եղեք, որ Իմ սրտի պատասխանը կլինի` այնպես անել, որ Իմ կամեցածը հնարավորինս տանելի լինի ձեզ:
Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ